Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմինե Գրիգորյանը և Րաֆֆի Խարաջանյանը կներկայացնեն Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները

Արմինե Գրիգորյանը և Րաֆֆի Խարաջանյանը կներկայացնեն Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները
24.10.2018 | 13:25

Հոկտեմբերի 25-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացվելու է յուրօրինակ համերգային ծրագիր: Տաղանդավոր երաժիշտներ՝ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը և Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, արվեստագիտության դոկտոր, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը ներկայացնելու են Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանին։

1970 թվականից Ռիգայում բնակվող Րաֆֆի Խարաջանյանը դաշնակահարների մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի նախագահ է։ Ծավալում է մանկավարժական և համերգային գործունեություն։ Ելույթ է ունենում հայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ, տարբեր փառատոների շրջանակներում։ Րաֆֆի Խարաջանյանը հեղինակել է «Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունները» աշխատությունը։ Արժանացել է Լատվիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգևին՝ նա «Երեք աստղ» շքանշանի ասպետ է։


Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ